Ռուսաստանը կանխել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ ուկրաինական կողմն ունի 5 զոհ
ԱշխարհՌուս զինվորականներն ու սահմանապահները կանխել են Ուկրաինայի տարածքից դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից պետական սահմանի խախտումը։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումը ՌԴ ԱԴԾ սահմանապահ ջոկատի հետ կանխել է դիվերսիոն-հետախուզական խմբի՝ Ուկրաինայի տարածքից ՌԴ պետական սահմանի խախտումը»,- նշել են նրանք։
Ինչպես հավելել են գերատեսչությունում, փոխհրաձգության ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի երկու մարտական մեքենաներ մտել են Ռուսաստանի տարածք՝ դիվերսանտներին տարհանելու համար։ Երկու մեքենաներն էլ չեզոքացվել են։
Ուկրաինայի զինված ուժերի հինգ զինծառայող է զոհվել, ռուս զինվորականների մեջ զոհեր չկան։