Հակառակ Բաքվի ցանկության՝ ղարաբաղյան խնդիրը դեռ լուծված չէ. քաղաքագետ
Քաղաքականությունregnum.ru-ն գրում է, որ ընդունելով «Օկուպացված տարածքների մասին» օրենքը ԼՂՀ-ն և՛ Բաքվին, և՛ միջազգային հանրությանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կա և դեռ լուծված չէ։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայնը» (Հայաստան) փորձագիտական ակումբի անդամ Արման Ղուկասյանը։
«ԼՂՀ խորհրդարանում ընդունված օրենքը մեսիջ է միջազգային հանրությանը, որ Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ։ Դուք գիտեք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան խնդիր այլևս չկա, և ընդունված օրենքը հենց այս հայտարարությունների պատասխանն է։ Սակայն կա խնդիր, և ապագայում անհրաժեշտ կլինի որոշել Արցախի կարգավիճակը։ Այդ օրենքը ոչ միայն Արցախի քաղաքական դիրքորոշման իրավական ձևակերպումն է, այն նաև վերաբերում է տնտեսական հարաբերություններին ու ընթացակարգերին, ընդերքի և բնական այլ ռեսուրսների օգտագործմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը։ Բացի այդ, այդ օրենքի համաձայն, օտարերկրացիները պետք է ԼՂՀ-ից մուտքի թույլտվություն ստանան Բաքվի կողմից օկուպացված տարածքներ այցելելու համար, և հումանիտար առաքելություն իրականացնող անձինք, առնվազն, պետք է այդ մասին տեղեկացնեն ԼՂՀ իշխանություններին»,- ասել է փորձագետը։
Ինչ վերաբերում է Բաքվի արձագանքին և Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի և Հայաստանի վրա ճնշումների հնարավոր ավելացմանը, ապա, ինչպես նշել է քաղաքագետը, Ադրբեջանի իշխանությունները, այնուամենայնիվ, ամենակառուցողական դիրքորոշումը չեն ցուցաբերում, եթե ասում են, որ Ղարաբաղի հարց չկա, և նրանց կողմից ճնշում ամեն դեպքում իրականացվում է։ Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Ղարաբաղի խորհրդարանն ընդունել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը