Պղինձը թանկանում է
ՏնտեսությունԵրեքշաբթի առավոտյան պղնձի գինն աճում է արդյունաբերական այլ մետաղների գնի աճի հետ մեկտեղ։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,23 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի (մոտ 0,45 կիլոգրամ) դիմաց 4,4938 դոլարի։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի գինը նվազել է 0,58 տոկոսվ եւ կազմել 9898 դոլար, ալյումինի գինն աճել է 0,52 տոկոսով եւ կազմել 3279,5 դոլար, ցինկի գինը նվազել է 0,49 տոկոսով եւ կազմել մինչեւ 3558 դոլար։