Ճապոնիան հաստատել է ռեկորդային հատկացումներով պաշտպանական բյուջեն
ԱշխարհՃապոնիայի խորհրդարանի ստորին պալատը երեքշաբթի ձայների մեծամասնությամբ հաստատել է 2022 ֆինանսական տարվա (սկսվում է ապրիլի 1-ից) բյուջեի նախագիծը՝ 107,59 տրիլիոն իեն (մոտ 940,7 միլիարդ դոլար) ռեկորդային ծախսերով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Ճապոնիայի կառավարության տվյալների՝ ծախսերը կգերազանցեն ընթացիկ բյուջեի ծախսերը մոտ 1 տրիլիոն իենով (8,7 միլիարդ դոլար) եւ կլինեն ամենաբարձրը երկրի պատմության մեջ։ Բյուջեն կազմված է այն հաշվարկներից, որ գանձապետարանը կստանա ավելի քան 65 տրիլիոն իեն (567 միլիարդ դոլար) հարկային եկամուտ։ Դեֆիցիտը փոխհատուցելու համար նախարարների կաբինետը կթողարկի մոտ 40 տրիլիոն իեն (349 միլիարդ դոլար) ընդհանուր ծավալով պետական պարտատոմսեր:
Բյուջեի ծախսերի մոտ մեկ երրորդը կուղղվի սոցիալական կարիքներին եւ առողջապահությանը։ Այս նպատակների համար կառավարությունը կհատկացնի մոտ 36,2 տրիլիոն իեն (ավելի քան 316 միլիարդ դոլար):