Բենզինը կթանկանա
ՏնտեսությունՄոտ օրերս Հայաստանում կգրանցվի բենզինի թանկացում: «Ռեգուլյար», «պրեմիում», «սուպեր» տեսակի բենզիներն այսուհետ կվաճառվեն 20 դրամ թանկացված գնով:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում բենզինով աշխատող մեքենաների քանակը բավական սահմանափակ է, քանի որ Հայաստանի մասնավոր հատվածի մեքենաների մեծ մասը և հասարակական տրանսպորտը հիմնականում վերասարքավորված են և աշխատում են բնական գազով, սակայն, ամեն դեպքում, բենզինի թանկացանը զուգահեռ, շատ հնարավոր է, որ այն ազդի որոշ ապրանքների թանկացմանը, քանի որ այն գնագոյացման մեխանիզմների հիմքում է ընկած:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Հայաստանի բենզինի շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Ֆլեշ» և «ՍՊՍ» ընկերությունները, որոնք գլխավոր ներկրողներն են: