Քննարկում ենք դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը․ Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականությունԿառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ COVID-19-ի ամենօրյա թվերի հաստատուն նվազում է նկատվում։
Նվազման տեմպը շարունակվելու է։
«Հիմա մենք քննարկում ենք նաև դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը։ Նույնիսկ փակ տարածքներում դիմակը ոչ թե պարտադիր կրման ռեժիմում կունենանք, այլ ուղղակի խորհուրդը կտրվի կրել դիմակ»,-նշեց Փաշինյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ ըստ կանխատեսումների՝ տենդենցը պահպանվելու է։ Նա նշեց, որ որոշ սահմանափակումներ վերանայվելու են, դիմակների կրումը որոշ հաստատություններում, ինչպիսին օրինակ բժշկական կենտրոններն են, կմնան պարտադիր։
«Ընդհանուր առմամբ՝ մեր քաղաքականությունը կլինի խորհրդատվական բնույթի, որ քաղաքացիները պահպանեն դիմակների կրումը, երբ այլոց հետ փակ տարածությունում են գտնվում։ Պարտադիր բնույթ կրելու մասով վերանայելու ենք»,-նշեց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։