Հայերեն


Պետական դավաճանության գործով վերաքննիչ դատարանը հրապարակել է որոշում

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց պետական դավաճանության գործով որոշումը:

Դեռ 2016 թվականի դեկտեմբերին դատարանը մեկ անգամ արդեն մտել էր խորհրդակցական սենյակ, բայց որոշում չէր կայացրել, այլ դատաքննությունը լրացնելու նպատակով վերսկսել էր գործով քննությունը, որը և ահա ավարտվեց որոշման հրապարակմամբ:

Պետական դավաճանության այս գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Գործով ամբաստանյալները չորսն էին՝ 50-ամյա Ռաֆիկ Պապոյանը, նրա 26-ամյա որդի Սերգեյ Պապոյանը, 47-ամյա Կարինե Ղումաշյանը և վերջինիս բարեկամուհին՝ անչափահաս Դիանա Գ.-ն:

Վերջինս մեղադրվում էր նախապատրաստվող պետական դավաճանության մասին իմանալու և պատկան մարմիններին չհայտնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով: Դատարանը Դիանայի մասով որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Ըստ դատական ակտի՝ մյուս երեք ամբաստանյալները մեղադրվում էին պետական դավաճանություն ծանր հանցարարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանը գործի դատական քննության արդյունքում հանգել է հետևության, որ Ռաֆիկ Պապոյանը և Կարինե Ղումաշյանը կատարել են պետական դավաճանություն, այն է՝ ցուցաբերել են օգնություն ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության թշնամական գործունեություն իրականացնող օտարերկրյա պետությանը կամ կազմակերպության ներկայացուցչին:

Ըստ դատական ակտի՝ Ռաֆիկ Պապոյանը 2012 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը բնակվել է Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած՝ Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակցի՝ Սեյրան անունով ներկայացած անձի կողմից, և կատարել է այդ հետախուզական ծառայության առաջադրանքը՝ Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների կազմից Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքրքրություն ներկայացնող անձանց ընտրելու ու հավաքագրման նպատակով Սեյրանի հետ ծանոթացնելու առումով:

Տեղեկանալով, որ Վանաձորից Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած Կարինե Ղումաշյանի որդին որպես սպա՝ ծառայում է Արցախում, աշխատանք գտնելու հարցում Կարինեին օգնելու պատրվակով Ռաֆիկը նրան ծանոթացրել է ադրբեջանական հետախուզական ծառայությունների վերոհիշյալ աշխատակից Սեյրանի հետ:

Վերջինս Կարինեին ներկայացել է որպես բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ՝ Արման անունով: Նա 2013 թվականին հավաքագրել է Կարինեին:

Ստանալով ընդհանուրը՝ 1500 դոլար գումարի վարձատրություն՝ Կարինե Ղումաշյանը առաջադրանք է ստացել՝ Արմանի հետ շփվել գաղտնապահության մեթոդների կիրառմամբ. Հայաստանի տարածքից նրան չզանգահարել, նրա հետ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել, ապա համոզել դասակի հրամանատար որդուն «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով կապ հաստատել Արմանի հետ ու կատարել նրա որոշակի խնդրանքները՝ փոխանցել ծառայության վայրի վերաբերյալ Արմանին հետաքրքրող տվյալներ:

2013 թվականի մարտին Ռաֆիկ Պապոյանը օգնել է նաև որդու՝ Սերգեյի հավաքագրմանը: Պայմանագրային զինծառայության անցնելու հարցում աջակցություն ստանալու պատրվակով նրան ուղարկել է Թբիլիսի՝ Սեյրանի հետ հանդիպման:

Սերգեյը, ըստ դատական ակտի, գտնվելով «բարեխիղճ մոլորության մեջ, ռեստորանում Սեյրանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս տրամադրել է տեղեկատվություն՝ 2008-2010 թվականներին ժամկետային զինծառայության ընթացքում իր տիրապետած տեղեկությունների վերաբերյալ՝ չգիտակցելով, որ այդ տեղեկատվությունը տրամադրում է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակցի:

Նվերի անվան տակ՝ Սեյրանը Սերգեյ Պապոյանին նախապես տվել է 750 դոլար և փորձել է հավաքագրել նրան՝ նոր առաջադրանք տալով՝ ընդունվել ԼՂՀ-ում՝ Մատաղիսում, պայմանագրային զինծառայության ու այդ զորամասի վերաբերյալ տեղեկություններ հայտնել բացառապես «Սկայպ» ծրագրի կամ «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով:

Սերգեյը, այդ պահին արդեն հասկանալով, որ գործ ունի օտարերկրյա հետախուզական ծառայությունների աշխատակցի հետ, գտնվելով Թբիլիսիում ու վախենալով իր անվտանգության համար՝ առերևույթ տվել է իր համաձայնությունը ու վերադարձել է Հայաստան, սակայն կամովին հրաժարվել է հանցավոր արարք կատարելուց և Սեյրանի առաջադրանքը կատարելու ուղղությամբ որևէ քայլ չի արել: Նա Մատաղիսում պայմանագրային ծառայության չի անցել, Սեյրանի հետ հանդիպումից մեկ ամիս անց՝ 2013թվականի ապրիլին, մեկնել է ՌԴ Նովոռոսիյսկ քաղաք, Հայաստան է վերադարձել 2014 թվականի նոյեմբերին, հոր հետ շատ քիչ է շփվել:

Դատարանը եզրակացրել է, որ Սերգեյ Պապոյանին պետական դավաճանության համար առաջադրված մեղադրանքը մեղադրանքի կողմը դատարանում չի ապացուցել, և «բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքին Սերգեյ Պապոյանի առնչությունը հաստատող բավարար ապացույցները»:

Սերգեյ Պապոյանն արդարացվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ռաֆիկ Պապոյանը և Կարինե Ղումաշյանը մեղավոր են ճանաչվել պետական դավաճանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով:

Ռաֆիկ Պապոյանը դատապարտվել է 14 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի մայիսի 28-ից:

Կարինե Ղումաշյանը դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի մայիսի 19-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել Ռաֆիկ Պապոյանի և Կարինե Ղումաշյանի շահերի պաշտպանները՝ խնդրելով արդարացնել իրենց պաշտպանյալներին՝ հանցակազմի բացակայության հիմքով, ու անհապաղ ազատ արձակել կալանքից:

Արդարացված Սերգեյ Պապոյանի մասով վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազ Ա. Արամյանը՝ խնդրելով Սերգեյ Պապոյանին մեղավոր ճանաչել պետական դավաճանության համար և դատապարտել 14 տարի ազատազրկման կամ նրա մասով բեկանել դատավճիռը, այդ մասով գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու:

Վերաքննիչ քրեական դատարանը ամբաստանյալներ Ռաֆիկ Պապոյանի ու Կարինե Ղումաշյանի շահերի պաշտպանների բողոքները մերժեց, բավարարեց միայն դատախազի բողոքը՝ արդարացված Սերգեյ Պապոյանի մասով՝ արդարացումը գնահատելով բավարար չափով չհիմնավորված:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը միայն Սերգեյ Պապոյանի մասով բեկանվեց, գործի այդ մասն ուղարկվեց նույն ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու:

Ռաֆիկ Պապոյանը մնաց 14, իսկ Կարինե Ղումաշյանը՝ 12 տարով ազատազրկված:

Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս
Ամենադիտված