Դեռ վաղ է խոսել Երեւանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչման հնարավորության մասին. Աննա Գրիգորյան
ՔաղաքականությունՀայաստանը միշտ առաջ է մղել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Սակայն քանի դեռ Երեւանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այլ սուբյեկտների անկախության ճանաչումն անհնար է։ Այս մասին փետրվարի 23-ին խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Հայաստանը պետք է ճանաչի ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունը բավականաչափ վճռականություն չի ունեցել ճանաչել Ղարաբաղի անկախությունը նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Այնպես որ դեռ վաղ է խոսել Երեւանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչման հնարավորության մասին», - ընդգծել է Գրիգորյանը։