Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ հրթիռային հարվածներ չի հասցնում Ուկրաինայի քաղաքներին
ԱշխարհՌուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին: Այս մասին ըստ «ՌԻԱ նովոստիի», հաղորդում է Ռուսաստանի ՊՆ-ն:
Նշվում է, որ Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում. Բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները եւ Ուկրաինայի ԶՈՒ ավիացիան:
Ավելին՝ այստեղ