Հայերեն


«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ն ապաքաղաքական է՝ միտված իրագործելու քաղաքացիների առողջ լինելու իրավունքը. Տիգրան Խաչատրյան

Հասարակություն

Փետրվարի 24-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում կայացավ  «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր համանախագահներ Տիգրան Խաչատրյանի, Ծաղիկ Վարդանյանի և Անուշ Պողոսյանի  մամուլի ասուլիսը, որով մեկնարկ տրվեց Հայաստանում առաջին անգամ ձևավորված «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը:

Ասուլիսի մեկնարկը ազդարարեց ՀԿ-ի հիմնադիր համանախագահ Տիգրան Խաչատրյանը, որը շեշտեց կազմակերպության ապաքաղաքական լինելու հանգամանքը, և վստահեցրեց, որ կազմակերպությունը միտված է միայն հայ ժողովրդին օգնելուն. «Մենք երկար տարիներ աշխատել ենք այս համակարգում և առողջապահության կազմակերպչական գործունեության մեջ ունենք մեծ փորձ, որոշեցինք հասկանալ՝ ինչով կարող ենք օգնել մեր համակարգին, պետությանն ու ժողովրդին: Մեր հիմնական նպատակը քաղաքացիներին աջակցելն է. մենք կօգնենք մարդկանց ստանալ որակյալ  բուժում, մատչելի չեմ ասում, քանի որ բժշկությունը չի կարող լինել մատչելի, այն թանկ հաճույք է, բայց, միևնույն պահին, պետք է լինի բոլորին հասանելի: Մի շարք խնդիրներ ունենք լուծելու տարբեր ոլորտնեում՝ բժշկական, սոցիալական, տնտեսական, իրավաբանական։ Այսօր մեր բնակչության մեծ մասը օբյեկտիվ կերպով դժգոհ է բուժսպասարկման հասանելիությունից և որակից։ Մեր բուժաշխատողները դժգոհ են աշխատանքային պայմաններից և աշխատավարձից, բուժհիմնարկները դժգոհ են, որ ֆինանսավորումը քիչ է։ Ելնելով այս ամենից՝ որոշեցինք ստեղծել մի ապաքաղաքական կազմակերպություն, որը միտված է օգնելու մեր ժողովրդին առողջ լինելու իրավունքը պաշտպանել»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր համանախագահ Անուշ Պողոսյանն էլ ասաց, որ ՀԿ-ն համագործակցելու է բոլոր պետական տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կառույցների, ինչպես նաև շահագրգիռ, պրոֆեսիոնալ անհատների և կազմակերպությունների հետ. «Գաղափարը քննարկվել է և մեծ արձագանք ստացել նաև սփյուռքի հայրենակիցների կողմից: Արդեն իսկ կան շատ մտքեր՝ հատկապես արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման հետ կապված: ՀԿ-ն պատրաստ է քննարկելու բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները և բոլորի հետ գործընկերային հարաբերություններ կնքել: Կարծում ենք՝ թիմային աշխատանքի արդյունքում օրի օրի առողջապահական ոլորտում դրական փոփոխություններ կարձանագրենք»,- ասաց նա:

ՀԿ հիմնադիր համանախագահ Ծաղիկ Վարդանյանն էլ նշեց, որ շուրջ 1 տարի է, ինչ առողջապահական ոլորտում վակուում է նկատում: Ըստ նրա՝  բժշկական կենտրոնները ևս անպաշտպան իրավիճակում են գտնվում. «Կարծում եմ՝ շատ ակտիվ գործելու ենք և առաջին թիրախը մեզ համար լինելու է քաղաքացու առողջ լինելու իրավունքի պաշտպանությունը: Առաջին թեղում ՀՀ բնակիչն է, նա պետք է զգա, որ  անկախ ամեն ինչից, ունի աջակիցներ, մասնագետներ, ովքեր ցույց կտան, թե ինչպես պետք է արվեն քայլերը: Խոստանում եմ՝ բոլոր դեպքերին արձագանքելու ենք»,- նշեց նա՝ շեշտը դնելով նաև ապահովագրական բժկության վրա, որի առկայության դեպքում առողջ լինելը հասանելի կլինի բոլորին:

Համանախագահները նշեցին, որ անտեսված չեն լինելու նաև մարզերի բնակիչները և իրենց առաջին մեկնարկային ծրագիրը նախատեսվում է անցկացնել Գեղարքունիքի, Վայքի և Տավուշի սահամանամերձ մարզերում՝ «Առողջության առաջնային պահպան ծառայության բարելավումը» քովիդի կոնտեքստում. «Առաջին հերթին ահասանելիություն ենք ապահովելու մարզերում, երկրորդը կրթական է՝ այսինքն, մարզային առողջապահական համակարգի ավագ և միջին բուժաշխատողների կրթական կոմպոնենտի ապահովումը հենց իրենց մարզերում: Պատահական չէ, որ  մենք մեկնարկը տալիս ենք հենց մարզերում, որովհետև, իրականում, մենք այսօր մարզերում ունենք առողջապահական լուրջ խնդիրներ»,- ասաց ԱՆուշ Պողոսյանը:

Ասուլիսը ավարտվեց Տիգրան Խաչատրյանի ելույթով․ նա ասաց, որ իրենք երևան են եկել ոչ թե բուժհաստատության կամ ոլորտի աշխատանքը քննադատելու, այլ՝ օգնելու. «Մենք անտարբեր չենք, ուզում ենք իսկապես օգտակար լինել մեր ժողովրդին: Պարզ ասեմ, որ հիվանդը ընկեր-ծանոթ ման չգա բուժկենտրոն գնալուց, եթե մենք դրան հասնենք, համարեք՝ կունենանք շատ լավ առողջապահական համակարգ: Մեր փորձը ներդնելու ենք, որ օգնենք, մենք չենք եկել, որ քննադատենք, բայց, եթե այդպես էլ լինի, ապա՝ լուծումն էլ ենք առաջարկելու»,- նշեց ՀԿ հիմնադիր համանախագահ Տիգրան Խաչատրյանը:

Զվարթ Պետրոսյան

   
Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. ԹրամփԱռաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Զատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա ՏոնոյանՓեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմները Փաշինյանի ֆեյք աջակիցներըՎանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետ«ՀայաՔվե»-ի մեծ թիմը ՎանաձորումDolce & Gabbana-ն վերանայում է պարտքը՝ շքեղության անկման և Իրանի հետ պատերազմի ֆոնին Փաշինյանը թողեց Արցախը պատանդ՝ շրջափակման մեջ․ Ավետիք ՉալաբյանՊահանջում ենք կառավարությունից անհապաղ սկսել համապետական սկրինինգային ծրագրեր․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում` Թատերական 8/1 հասցեումՔաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում հանդիպում են քաղաքացիների հետ և պատասխանում նրանց հուզող հարցերինՄենք կբերենք ուժեղ խաղաղություն՝ առանց նոր զիջումների. մենք այլևս թույլ չենք լինի. Միքայել ԴարբինյանՈւկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ 25 մլն դոլար Սամվել Կարապետյանի կողմից՝ Վեհարանի վերակառուցման և հանդիսությունների սրահի կառուցման համարՓոքրիկ կանգառ ԿեչառիսումԵղանակը կփոխվի «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. Թրամփ Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռազմական ոլորտում Իշխանության հերթական ձախողումը դատարանում Երկրաշարժ Հայաստանում Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համար «Համահայկական ճակատ»-ի ղեկավար Արսեն Վարդանյանն այս պահին Աջափնյակի դատարանի մոտ է, որոշում է կայացվում 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Մարգարյանի խափանման միջոցը. «Համահայկական ճակատ» Շարժում218 փակվող դպրոցները միակն են այդ բնակավայրերում․ Ատոմ ՄխիթարյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան ԶՊՄԿ-ն ընդունել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերըՄեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ Արցախի հարցը փակված է․ սուտ է․ Աննա ԿոստանյանԱրցախով Հայաստանը կլինի ավելի անվտանգ, առանց Արցախի՝ վտանգված․ Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե որտեղից է գալիս Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, և ինչու է գործող վարչախումբը հուսահատ կերպով փորձում դա քողարկել. Ավետիք Չալաբյան«ՄԵՆՔ»-ի գաղափարախոսությունը յուրաքանչյուր անձի նույնականացումն է ՀՀ-ի հետ. Նաիրի Սարգսյան ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Երաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած գnրծողություն կհանգեցնի դրա փակմանը․ ՌԻԱ Նովոստի 5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն պատրաստում. Էդմոն ՄարուքյանԱրևային էներգիայի համակարգ տան համար. Նրբություններ, որոնք պետք է իմանալ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների Սյունիք կատարած աշխատանքային այցելության հաջորդ կանգառը Ագարակ (Մեղրի) համայնքն էր Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ» Ո՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ» «Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ»
Ամենադիտված