Մակրոնն ասել է, որ զանգել է Պուտինին Զելենսկու խնդրանքով
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով, հաղորդում է Reuters-ը։
«Նախագահ Զելենսկու խնդրանքով ես արագ, անմիջական, անկեղծ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ»,- խոստովանել է Մակրոնը։
Մակրոնն իր զրույցի գլխավոր նպատակն անվանել է ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու խնդրանքը։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության պահպանումը չափազանց կարեւոր է։
Ավելի վաղ Agence France-Presse-ը (AFP) վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ էր արել անհապաղ դադարեցնել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում: