Զելենսկին հայտնել է ուկրաինական կողմի զոհերի թիվը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում ուկրաինացիներին հղված տեսաուղերձում հայտնել է, որ վերջին 1 օրում 137 ուկրաինացի զինվորականներ են զոհվել, ևս 316-ը վիրավոր են։ Զոհերից 10-ը սպաներ են։
Զելենսկին նաև հաստատել է սևծովյան Զմեինի կղզու նկատմամբ Կիևի վերահսկողության կորստի մասին։ Նրա խոսքով՝ այնտեղ գտնված ուկրաինացի բոլոր զինվորականները զոհվել են։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ չի լքել Կիևը և իշխանության մյուս ներկայացուցիչների հետ գտնվում է Կիևի կառավարական թաղամասում։ Ուկրաինայում է նաև նրա ընտանիքը։
Զելենսկին նշել է, որ չի վախենում Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը, ինչի մասին լսել են Ռուսաստանից։
Ավելին՝ այստեղ