ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց
ԱշխարհՌուս զինվորականները գրավել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենա, նրանք շտապում են Կիևի կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Նշվում է, որ այս 2 մեքենաների հետևից է շարժվում ռուսական բեռնատարների շարասյունը։
«Ռուս զինվորականները գրավել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենա՝ ուկրաինացի զինվորականների համազգեստով և Օբոլոնի ուղղությամբ արագությամբ շարժվում են դեպի Կիևի կենտրոն։ Նրանց հետևում է ռուսական շարասյունը՝ ռազմական բեռնատարներով»,-նշել է նա:
Փոխնախարարը հավելել է, որ դրանք անպայման վնասազերծվելու են։