Ուկրաինացիների կողմից արտակարգ դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է
ԱշխարհԿիևի երկնքում ուկրաինական կործանիչը խփվել է սեփական հակաօդային պաշտպանության կողմից, РИА Новости»-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր քաղաքի բնակելի թաղամասերի ենթադրյալ ռմբակոծության մասին՝ «ինչպես 1941 թվականին»։
«Կիևի վրա ոչ մի հրթիռային հարձակում չի իրականացվել ռուսական զինված ուժերի կողմից»,- ասել է աղբյուրը։
Նա նշել է, որ փետրվարի 25-ին Ուկրաինայի մայրաքաղաքի վրա գիշերային երկնքում պայծառ կրակի հայտնվելը, որին հաջորդել է բնակելի շենքի վրա կործանիչի անկումը, բոլորովին այլ բացատրություն ունի։
«Անցած գիշեր Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչը օդային պարեկային առաջադրանքներ է կատարել Կիևի երկնքում: Սխալմամբ Կիևի մերձակայքում տեղակայված ուկրաինական հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերից մեկը այն ճանաչել է որպես թիրախ և կրակ արձակել»,- ասել է աղբյուրը։