Սենսացիոն բացահայտում Ստալինի մասին
ԱշխարհՌուսաստանցի նկարիչ-ծաղրանկարիչ Անդրեյ Բիլժոն խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի պատանեկության շրջանի անհայտ դրվագ է բացահայտել: Սոցցանցերում ծավալված քննարկման ժամանակ նա հայհոյել է Ստալինին և ասել, որ ընթերցողներին «անհայտ դրվագ» է նվիրում, որը ի մի է բերել Gordonua.com-ը:
Ըստ Բիլժոյի՝ բանկի կողոպուտից հետո հետախուզման մեջ գտնվող Ստալինը՝ այն ժամանակ դեռ սեմինարիայի երիտասարդ ուսանող, փախել է Իտալիա, ապաստանել Վենետիկի Սբ Ղազարի հայկական վանքում: Այնտեղ նա զանգ կանչող է աշխատել: Սակայն երեկոները գնացել է Վենետիկ՝ խմելու և սեռական հաճույքների հետևից:
Այդ պատճառով մեկ տարի անց Սբ Ղազարի հայ վանականները վռնդել են նրան: Բիլժոն այնուհետև «մեղադրել է» հայերին՝ ասելով, որ եթե Ստալինին կղզում թողնեին, ապա պատմությունն այլ ընթացք կունենար: