Տարածքային ամբողջականությունը Ալիևի ոճով. Ալիևի խոսքերը գրոշի արժեք չունեն
Քաղաքականությունinfoteka24.ru-ն գրում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում, որը ստորագրվել է փետրվարի 22-ին, ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային փոխգործակցության, անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության նկատմամբ փոխադարձ հարգանքի հիման վրա»։ Սա, ըստ էության, նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության տարածք։ Հատկանշական է, որ հենց անցած ամիս Ալիևը Ուկրաինա կատարած այցի ժամանակ աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։
Հայաստանի համար գաղտնիք չէ, որ Ալիևի հայտարարությունները անգամ գրոշի արժեք չունեն, և եթե նա չի կաշկանդվում անգամ իր կողմից ստորագրված փաստաթղթերով, ապա բանավոր խոստումները կարելի է ընդհանրապես հաշվի չառնել։ Բայց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ երևույթին, ծանոթ չէ իր նորահայտ ընկերոջը և, աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հազիվ թե կսպասեր, որ Բաքուն այդքան արագ կդառնա իր ներկայիս թշնամու դաշնակիցը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը