Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
ՀասարակությունԵրևանում փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, մարտի 02-ի երեկոյան ժամերին, 03-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև, հնարավոր է ամպրոպ։
Փետրվարի 27-28-ին, մարտի 01-02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 02-03-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վրկ արագությամբ:
Հանրապետությունում 26-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, մարտի 02-ի երեկոյան ժամերին, 03-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:
Փետրվարի 27-28-ին, մարտի 01-02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 5-10մ/վրկ, փետրվարի 26-ին, մարտի 02-03-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում

ՀՀ տարածքում
