«Մեր ընտանիքի իրական դեմքը․ ես ու ամուսինս հավերժ ռոմանտիկ»․ Նարբեի և Աստղիկի ընտանեկան լուսանկարը
LifeԴերասանուհի Աստղիկ Ալավերդյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել և մակագրել․ «Մեր ընտանիքի իրական դեմքը։) Ես ու ամուսինս հավերժ ռոմանտիկ, իսկ երկու չարաճճիները պահը բաց չեն թողնում»։
Նարբե–Աստղիկ զույգն այս տարի կտոնի հարսանիքի 10–ամյակը, քանի որ զույգը պաշտոնապես ամուսնացավ 12.12.12–ին, սակայն մինչև այդ նրանք արդեն տևական ժամանակ միասին էին ապրում։
Զույգն ունի 2 բալիկ՝ 6-ամյա Մոնթեն և 3–ամյա Շուշին։

