Ուկրաինայի պատվիրակությունը մեկնում է Գոմել՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների
ՔաղաքականությունԿիևը համաձայնել է բանակցություններ վարել Գոմելում, ռուսական պատվիրակությունը գնում է այնտեղ։ Այս մասին փետրվարի 27-ին հայտարարել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Այսօր ավելի վաղ ռուսական պատվիրակությունը ժամանել էր Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար և հայտնել, որ պատրաստ է դրանք անցկացնել Գոմելում։
Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում ասել էր, որ Կիևը պատրաստ չէ Բելառուսի տարածքում բանակցությունների և պահանջել է փոխել հանդիպման վայրը։ Ի պատասխան՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել էր, որ հենց ուկրաինական կողմն է առաջարկել Գոմելը որպես հանդիպման վայր։