ՌԴ ՊՆ-ն հրատապ հաղորդագրություն տարածեց
ԱշխարհՈւկրաինայի Խերսոն քաղաքը վերցված է լիակատար վերահսկողության տակ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքները, կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը Խերսոնում գործում են ամենօրյա ռեժիմով:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։