Դոնեցկում մոտ հարյուր ուկրաինացիներ հանձնվել են
ԱշխարհԱվելի քան 100 ուկրաինացի զինվորներ հանձնվել են ԴԺՀ-ում, նրանց օգնություն է ցուցաբերվում։ Այս մասին հայտնել է հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
«Այս պահին ունենք 100-ից ավելի կամովին հանձնվածներ: Նրանց հետ աշխատանքներ են տարվում, նրանց ցուցաբերվել է համապարփակ օգնություն՝ և՛ բժշկական, և՛ սոցիալական, մենք նրանց հնարավորություն ենք տալիս շփվել իրենց ընտանիքների հետ»,- ասել է Բասուրինը «Россия 24» հեռուստաալիքով։