Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղել
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր նոր ուղերձում նշել է, որ ուկրաինացիների համար սա Հայրենական պատերազմ է և ռուս զավթիչները ստանում և կշարունակեն ստանալ կատաղի հակահարված:
«Ուր էլ նրանք (ռուս զինվորականները.-Խմբ.) գնան, ամեն տեղ կկործանվեն, այստեղ խաղաղություն չեն ունենա, այստեղ ուտելիք չեն ունենա, այստեղ ոչ մի հանգիստ պահ չեն ունենա, օկուպանտները ուկրաինացիներից կստանան միայն մեկ բան՝ հակահարված, կատաղի հակահարված, նրանք հավերժ կհիշեն, որ մենք հետ չենք տալիս, կհիշեն, թե ինչ է Հայրենական պատերազմը… Այո, մեզ համար՝ ուկրաինացիներիս համար, սա Հայրենական պատերազմ է… գիտենք, թե ինչպես են սկսվում Հայրենական պատերազմները, և մենք գիտենք, թե ինչպես են դրանք ավարտվում»,- ասել է երկրի նախագահը։
Նա հավելել է, որ ուկրաինացի ժողովուրդը մեկ շաբաթում կոտրել է թշնամու ծրագրերը, ծրագրեր, որոնք կառուցվել են տարիներ շարունակ՝ ստոր հաշվարկված ատելությամբ իրենց երկրի, ժողովրդի հանդեպ։