Վահագն Խաչատրյանը ընտրվեց ՀՀ նախագահ
ՔաղաքականությունԱզգային ժողովն ընտրեց Հայաստանի հանրապետության 5-րդ նախագահին: Իշխանության թեկնածու Վահագն Խաչատրյանը ընտրվեց ՀՀ նախագահ:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը երեկ չէր ընտրվել ՀՀ նախագահ, որովհետև խորհրդարանը չէր կարողացել ապահովել կողմ ձայների բավարար քանակը՝ 81 ձայն:Վահագն Խաչատուրյանն ստացել է 69 կողմ, 0 դեմ ձայներ:
Ըստ Սահմանադրության՝ երկրորդ փուլով նախագահ ընտրելու դեպքում անհրաժեշտ է պատգամավորների կողմ ձայների 3/5-ը:
Այսպիսով, ՀԱԿ կուսակցության վարչության նախկին անդամ, Երևանի նախկին քաղաքապետ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՀՀ 5-րդ նախագահն է: