Ռուզան Աբրահամյանը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման
Տնտեսություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Չարակամորեն հարկերից խուսափելու, կեղծ սնանկացման, կաշառատվության մեջ մեղադրվող գործարար Ռուզան Աբրահամյանը դատարանի վճռով դատապարտվեց վեց տարի ազատազրկման: Այս գործարարն այն անձն է, ով քննչական մարմիններին ցուցմունք էր տվել հարկայինի բարձր պաշտոնյաներին խոշոր կաշառքներ տալու մասին:
Խոսքը Գագիկ Մազմանյանի, Արամ Հովսեփյանի, Արկադի Բալայանի և Անդրանիկ Միրզոյանի մասին է: Վերջին երկուսին հաջողվել է խույս տալ պատասխանատվությունից: Իսկ առաջին երկուսի դատը դեռ շարունակվում է: Ռուզանը նրանց կաշառք էր տվել (40000–ական դոլար), որպեսզի իր հարկային փաստաթղթերը կարգի բերեն, ինչը կիսատ–պռատ էին կատարել:
Ինչևէ, կաշառք տվող կինը դատվեց, իսկ կաշառք վերցնողները, հնարավոր է խուսափեն պատժից:
Տեսնես, էս կնոջը որ վեց տարի են տվել, ինչպե՞ս է պետությանը հասցված վնասը վերականգնելու:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: