ՌԴ դեսպանատունը ԱՄՆ-ից պահանջել է դատապարտել Պուտինին սպանելու կոչ անող սենատորի խոսքերը
ԱշխարհՎաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ՌԴ դիվանագիտական առաքելությունը ԱՄՆ-ից պահանջել է պաշտոնապես դատապարտել սենատոր Լինդսի Գրեհեմի՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին արտահայտությունները։ Նշենք, որ ամերիկացի սենատորը բացահայտ կոչ էր արել սպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հավելելով, որ սպանողը մեծ ծառայություն կմատուցի աշխարհին։ «Անհնար է հավատալ, որ իր բարոյական արժեքները որպես մարդկության «ուղղորդող աստղ» քարոզող երկրի սենատորը կարող է իրեն թույլ տալ ահաբեկչության կոչ անել՝ Վաշինգտոնի նպատակները միջազգային արենայում իրականացնելու համար»,- մեջբերում է Անտոնովի խոսքերը ՌԻԱ Նովոստին։ Հիշեցնենք , որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ներառել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և Անվտանգության խորհրդի անդամներին։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս որոշումը անվանել է անհեռատես և անհեթեթ։