Հայերեն


Միկա Ղափլանյանը, Ելենա Բորիսենկոն, «Մեր թաղի տղերքի» երիտասարդ դերասանները և այլք՝ Ելենա Արշակյանի թիմի նոր հեռուստասերիալում

Life

Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգը շուտով լսարանին կներկայացնի նոր հեռուստասերիալ՝ «Լքված ամրոցի պահապանները», որը մարտի 14-ից կլինի ATV-ի եթերում։

Սա կլինի նրանց երրորդ նախագիծը, որն այս շրջանում եթերում է, քանի որ «Մեր թաղի տղերքը» ու «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալները ևս նրանց թիմն է ներկայացնում։

Սցենարիստ Անահիտ Մխիթարյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է նախագծի մանրամասները։

Պատմությունը գիշերօթիկում սովորող երեխաների մասին է։ Անահիտը շեշտեց, որ իրենք կարևորում են սոցիալական թեմայի անդրադառնալը։

«Գիշերօթիկն  ինքն իրենով այնպիսի վայր է, որտեղ հայտնված երեխաները ամեն մեկն ունի իր պատմությունն ու տարբերվող ճակատագիրը: Ամեն մեկի մասին կարելի է առանձի ֆիլմ նկարել, մենք այդ ամենը մեկտեղել ենք ու դարձել է պատմությունների շարք: Որքան էլ երեխաների ճակատագրերը ծանր են ու լավ կյանքից չեն հայտնվել գիշերօթիկում, միևնույն է, այնտեղ որտեղ այդքան երեխա կա, չեն կարող չլինել նաև ուրախ պատմություններ, ու դա ինչ-խոսք թույլ է տալիս ողբերգության կողքին ցույց տալ մանկության հրաշքը: Այստեղ նաև պետք է նուրբ մոտենալ հարցին, դա իհարկե բարդացնում է աշխատանքը, բայց մենք պահել ենք բոլոր սահմանները»,- ասաց Անահիտը։

Հեռուստադիտողներն այս նախագծում կտեսնեն «Մեր թաղի տղերքը» նախագծում հերոսների մանկության տարիները մարմնավորած դերասաններին՝ Լիլիա Վարդանյանին, Վահագն Թուլբենջյանին, Բաբկեն Վարդանյանին, Ռաֆ Հարությունյանին․ «Երեխաներն իրենց արդարացրել էին ու շատ սիրվել։ Որոշեցինք ինքնադրսևորվելու ավելի մեծ հնարավորություն տալ»։

Նրանց կողքին լսարանը կտեսնի Վարուժան Մարգարյանին, Միկա Ղափլանյանին, Ելենա Բորիսենկոյին, Մերի Մովսեսյանին, Ծովինար Մարտիրոսյանին, Դիանա Խերանյանին և այլոց։

Ինչ վերաբերվում է միաժամանակ 3 նախագիծ անելուն՝ Անահիտը նշեց, որ ֆիզիկապես դա անհնար կլիներ, դրա համար ինքն ու Ելենան այլ տարբերակ են գտել։

«Վերջին մի քանի տարվա ընթացքում, գրեթե, առանց դադարի միաժամանակ անում էինք 2 նախագիծ։ Այդ տեմպին արդեն սովորել էինք: Երբ առաջարկ ստացանք անելու երրորդ նախագիծը, կամ պիտի հրաժարվեինք, կամ կայացնեինք նոր որոշում։ Որոշեցինք մեր թիմի երիտասարդ անդամներին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ։ Գտանք թեման, մտածեցինք հիմնական ուղղությունը, կյանք տվեցինք կերպարներին ու հանձնեցինք Քնարիկին ու Քրիստինեին, որպեսզի նախագծի հետ անցնեն մնացած ոչ հեշտ ճանապարհը: Քնարիկ Բաղդասարյանն աշխատել է սցենարական իմ թիմում և դիալոգներ գրել, իսկ ռեժիսոր Քրիստինե Հակոբջանյանը` Ելենայի թիմում որպես ռեժիսորի օգնական։ Այս տարիների ընթացքում, աշխատելով մեզ հետ, նրանք սովորել են աշխատանքի նրբությունները ու ժամանակն էր նրանց ինքնուրույն աշխատելու հնարավորություն տալ, իսկ մենք, իրենց իսկ ցանկությամբ, ուղղորդում ենք, օգնում ենք ու իրենց կողքին ենք: Այն պահին, երբ արդեն մեր կարիքը չեն ունենա, կսկսեն լրիվ առանձին աշխատել: Ես էլ, Ելենան էլ ուրախ ենք ու հուզված, որ ժամանակին մեր թիմ եկած ու անփորձ երկու աղջիկները, այսօր ինքնուրույն նախագիծ են իրականացնելու»- ասաց Անահիտը։

Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշել
Ամենադիտված