Հայերեն


Ինչ էր ասում Լավրովը և ինչու վրաերթի ենթարկեց ադրբեջանցի լրագրողին

Աշխարհ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 17-ին կայացած ասուլիսի ընթացքում բավական կոշտ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ՝ շեշտելով, որ հիմնախնդիրը չի կարող լուծվել բռնի ուժի միջոցով և որ ղարաբաղյան հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: Հայտարարությունը, սակայն, ունի իր համատեքստը և արվել է ի պատասխան ադրբեջանցի մի լրագրողի՝ խիստ սուբյեկտիվ ընկալումներով և քարոզչական տարրեր պարունակող հարցադրման, թե «ի՞նչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը, եթե Ադրբեջանը հակաահաբեկչական օպերացիա սկսի Ադրբեջանի օկուպացված տարածքներում՝ օկուպացիոն ուժերից և այլ կրիմինալ տարրերից ադրբեջանական տարածքները (նկատի ունի Լեռնային Ղարաբաղը) մաքրելու նպատակով, Ռուսաստանը աչք կփակի՞ դրա վրա, կխառնվի՞ արդյոք Ադրբեջանի ներքին գործերին»:

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:

 

 

- Պարոն Իսկանդարյան, խնդրում եմ մեկնաբանել Սերգեյ Լավրովի այս պատասխանը ադրբեջանցի լրագրողին: Դա կարո՞ղ ենք գնահատել՝ որպես իրոք կոշտ պատասխան: Սա Ռուսաստանի դիրքորոշումն էր, թե՞ պարզապես ադեկվատ պատասխան սադրիչ հարցին:

- Ես կասեի՝ հարցն ունի երկու բաղադրիչ: Առաջին բաղադրիչը՝ իսկապես բավական կոշտ պատասխան էր: Լավրովը, կարծես, տանկով վրաերթի ենթարկեց ադրբեջանցի լրագրողին: Մի կողմից, սա, իհարկե, արձագանք էր լրագրողի, մեղմ ասած` անգրագետ աշխատանքին: Այդ տոնով այդպիսի դեմքերին նմանատիպ հարցեր չեն տալիս: Նկատի ունեմ ոչ թե նույնիսկ հարցի իմաստը, այլ բառապաշարը և խոսելաձևը, հարցի տոնը: Հարցն, իհարկե, վատ էր հաշվարկված: Լրագրողը ներադրբեջանական դիսկուրսը շփոթել էր արտաքին դիսկուրսների հետ: Խոսակցությունը այն մասին, թե բոլորը ահաբեկիչներ են, կգնանք ու կքշենք բոլորին այնտեղից, կարելի է վարել Ադրբեջանի ներսում և այն էլ՝ ոչ ամենուրեք: Մի խոսքով, եթե քո առջև Լավրովն է, անհրաժեշտ է աշխատել ավելի մեծ զգուշությամբ: Լրագրողական աշխատանքի պարկեշտության սահմաններից դուրս գալը առաջացրեց այդպիսի ռեակցիա:

Մյուս կողմից, Լավրովը դուրս եկավ և զգալիորեն հեռացավ այդ հարցի շրջանակներից: Պատահական չէ, որ նա սկսեց խոսել, օրինակ, դիտորդների մասին, ակնարկեց ԵԱՀԿ-ի և այն մասին, թե ինչ է այսօր տեղի ունենում ԵԱՀԿ-ի շրջանակներում և այլն: Այսինքն՝ սա դժգոհություն էր ոչ միայն կոնկրետ լրագրողի հարցից, այլև Ադրբեջանից կամ եթե կուզեք՝ նախագահ Ալիևից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ակնհայտորեն սկսել է խախտել եղած պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունները եղել են մասնավորապես Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: Դրանք հրապարակային չեն, բայց եղել են և կապված են այն հանգամանքի հետ, որ ապրիլյան էսկալացիայից հետո Ռուսաստանը բավական լարված կերպով աշխատել է բռնության մակարդակը տարածաշրջանում նվազեցնելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի գոնե որոշակի շրջանակների մեջ պահել բռնությունը, եթե հնարավոր չլինի վերադառնալ կարգավորման բանակցություններին: Ակնհայտ է, որ ադբեջանական կողմն ինչ-որ խոստումներ է տվել և խախտել է, չի կատարել խոստումները:

- Ղարաբաղի հարցի հետ կապվա՞ծ:

- Այո, խոսքը Ղարաբաղի մասին է և Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների: Ի դեպ, ոչ միայն Ռուսաստանն է դժգոհ, որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները, այլ բոլորը: Ես բազմիցս դա լսել եմ թե՛ Եվրոպայում և թե՛ ԱՄՆ-ում: Այլ հարց է, որ այդ խոսակցությունները ջրի երես դուրս չեն գալիս. դրա մասին խոսում են մասնավոր զրույցների ընթացքում: Բոլորին էլ հայտնի է, որ Ադրբեջանը չի խաղում խաղի ընդունված կանոններով: Դա զայրացնում է Ռուսաստանին, իսկ երբ ուղղակիորեն նմանատիպ հարց է տրվում, այդ զայրույթը դուրս է թափվում:

Այսպիսով, սա, իհարկե, կոշտ արձագանք էր կոնկրետ լրագրողի կոնկրետ հարցին, բայց դա միակ պատճառը չէր: Կան որոշ սկզբունքներ, դրանք Մադրիդյան սկզբունքներն են, որոնք դրված են սեղանին արդեն երկար տարիներ: Դրանց շուրջ ընթանում են բանակցություններ: Ադրբեջանը համաձայնվել է այդ բանակցությունների ձևաչափին, ոչ թե Մադրիդյան սկզբունքներն ընդունելուն, այլ ձևաչափին, և դա արտացոլվել է տասնյակ հայտարարություններում: Ադրբեջանցիները մշտապես հղում են անում ՄԱԿ-ի ինչ-որ հայտարարությունների, բայց ամենուրեք նշվում է առաջին հերթին կրակի դադարեցման և այն մասին, որ կոնֆլիկտը պիտի լուծվի խաղաղ ճանապարհով: Լրագրողը, ըստ երևույթին, բարձր որակավորում չունի, նա պարզապես շփոթել է ներքին դիսկուրսը արտաքինի հետ: Մի բան է տեղական կայքերում ու Ֆեյսբուքում գրել, թե «մենք հզոր ենք» և մեկ այլ բան՝ խոսել այսպիսի ձևաչափերում:

- Ադրբեջանական մամուլը մի քիչ պրիմիտիվացնում է այս ամենը՝ նույնիսկ խոսելով Լավրովի հայկական արմատների մասին, թե սա հայամետ դիրքրոշում էր և այլն, բայց ամեն դեպքում սա չենք կարող գնահատել սիրախաղ Հայաստանի հետ:

- Ներեցեք, բայց ես պատրաստ չեմ վիճել այդ մակարդակի պարզունակության հետ: Լավրովը հսկայական մի պետության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետության, ատոմային տերության, մի խոսքով՝ միջազգային գործերում շատ լուրջ խաղացողի արտաքին գործերի նախարարն է, և այնքան էլ լուրջ չէ այս ամենը բացատրել նման պարզունակ մոտեցումներով:

- «Գեղական» մոտեցումներով:

- խնդիրը նույնիսկ գավառականությունը չէ, թեև այն ևս կա: Ես կասեի՝ 18-րդ դարի դիսկուրսներով՝ ով ինչ արմատներ ունի, ով ում տատը և ով ում պապն է: Լուրջ չէ ընդհանրապես:

- Փորձենք հասկանալ Լավրովի մեկնաբանության նրբերանգները: Նա առաջին հերթին նշեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, հավանաբար նկատի ունի բանաձևերը, հետո խոսեց Մադրիդյան սկզբունքների մասին:

- Նա փաստացի ասաց, որ կա համաձայնագիր: Ինչո՞ւ է նա խոսում ՄԱԿ-ի մասին. որովհետև այնտեղ նշվում է կրակի դադարեցման մասին, այնտեղ նշվում է, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով: Նա առաջին հերթին ասում է՝ սա միայն ձեր գործը չէ. գոյություն ունի` ա) միջազգային իրավունք, բ) բանակցային գործընթաց, որի մի մասն է նաև Ադրբեջանը: Ամերիկան, Ֆրանսիան ու Ռուսաստանը առանձին չեն քննարկում ղարաբաղյան հարցը: Նշանակում է՝ կարող են լինել ինչ-որ որոշումներ, բայց այդ որոշումները պետք է լինեն խաղաղ ճանապարհով և դա կարելի է քննարկել, ոչ թե կրակել: Իսկ արդեն դրանից հետո բացահայտորեն ակնարկում է, որ շփման գծում դիտարկումներին խոչընդոտում է Ադրբեջանը, ոչ այլ ոք: Լավրովն, ըստ էության, ասում է՝ կան միջոցներ, կա ճանապարհ դա կանխելու համար և դա մոնիթորինգն է: Եվ ուշագրավ է, որ դրան հաջորդեց Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը: Տիգրան Բալայանը արձագանքեց և հայտարարեց, որ այո, զոհերից խուսափելու լավագույն միջոցը միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումն է, բայց չէ որ դա ինչ-որ իմաստով «տռոլինգ» է, որովհետև լրագրողը, ըստ էության, ասել է՝ իսկ ի՞նչ կլինի, եթե մենք այդ ամենը չանենք և չլուծենք խնդիրը խաղաղ միջոցներով, այլ սկսենք հարձակվել, սպանել, ինչին ստացել է արժանի պատասխան:

Իսկ ինչու է Լավրովը դա մեջբերում. որովհետև Ռուսաստանը հանդիսանում Մինսկի խմբի անդամ, որի առաջադրանքն է փորձել մոտենալ հակամարտության կարգավորմանը խաղաղ միջոցներով: Դա ներառված է իրենց օրակարգում:

- Խոսելով հիմնախնդրի բուն կարգավորման մասին՝ Լավրովն ասում է, որ «զինադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր պահպանվում է պահանջը, որպեսզի ազատվեն օկուպացված տարածքները, բայց միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու դեպքում կամ պայմանով»: Համաձա՞յն եք, որ այս իմաստով շատ կարևոր է տարրերի իրականացման հաջորդականությունը, որովհետև Ադրբեջանը առաջին հերթին պահանջում է տարածքները, իսկ հայկական կողմը հայտարարում է, որ նախ և առաջ պիտի լուծվի Արցախի կարգավիճակի հարցը: Այստեղ երևո՞ւմ է այդ հաջորդականությունը, թե՞ Լավրովը նկատի ունի համաժամանակյա կարգավորում:

- Կրկնեմ՝ կան Մադրիդյան սկզբունքներ: Ի՞նչ է ընդհանրապես նշանակում Մադրիդյան սկզբունքներ: Դրանց հիմքում դրված է տարածքների կարգավիճակի բաժանումը, այսինքն՝ տարածքների ինչ-որ մաս մնում է ղարաբաղցիների հսկողության տակ և դա ամրապնդվում է փաստաթղթերով, դրա փոխարեն Ադրբեջանը ստանում է տարածքների մյուս մասը: Թե որ տարածքներն են դրանք, ինչ ճանապարհով, ինչ տարբերակով և այլն, այդ բոլոր հարցերը քննարկման առարկա են, և ինչպես հայտնի է՝ այնտեղ կա սկզբունք, որ եթե բոլոր հարցերը չեն լուծվել, ապա ոչինչ չի լուծվել: Սա նշանակում է, որ քանի դեռ որոշում չի ընդունվել այս ամբողջ ձևաչափի մասին, համարվում է, որ որոշում ընդհանրապես չի ընդունվել: Միջնորդները այս լեզվով են խոսում: Մի բանի հետ հայերը համաձայն չեն, մի բանի հետ՝ ադրբեջանցիները, դա կարևոր չէ, խոսքը դրա մասին չէ, բայց Լավրովը պատասխանել է՝ որպեսզի ադրբեջանցիները ստանան ինչ-որ բան, հայերը նույնպես պիտի ինչ-որ բան ստանան: Դա գործընթացի բուն տրամաբանությունն է: Եթե ադրբեջանցիներն ուզում են ստանալ տարածքները՝ դրա դիմաց չտալով որևէ բան, ապա ոչինչ էլ չեն ստանա: Սա է ասել Լավրովը:

Տարրերի կենսագործման կարգը արդեն տեխնոլոգիաների հարց է, բայց այդ լուծման հիմքում պիտի դրված լինի ինչ-որ բանաձև, որն առայժմ չկա: Այնտեղ կան զանազան ենթադրություններ՝ հետաձգված քվեարկություն, հանրաքվե՝ վերջնական կարգավիճակի հարցի շուրջ և այլն, և այլն: Տարբերակները շատ են և դրանք դեռևս քննարկվում են, բայց անհնար է այնպիսի լուծում, որ հանձնվեն տարածքներ, և դրա փոխարեն Ադրբեջանը որևէ զիջում չանի: Իսկ ի՞նչ է նշանակում «փոխարեն», ի՞նչ կարող է ստանալ ԼՂՀ-ն. բնականաբար՝ ճանաչում, ավելի ճիշտ՝ ճանաչում և միջանցք: Հետևաբար Լավրովը հստակ նշեց, որ «այդ տարբերակով ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, տղաներ»: Դա շատ լավ երևում էր Ալիևի՝ Կիսելյովին տված հարցազրույցում, թե Ադրբեջանը պատրաստ է խոսել խնդրի լուծման մասին, բայց մենք խնդրի լուծումը պատկերացնում ենք Լեռնային Ղարաբաղին ինքնավար կարգավիճակ տալը, վերադարձը մինչև 1988 թ. իրավիճակին: Ներեցեք, բայց դա լուրջ չէ: Ես խոսում եմ իրականության մասին, որ նախկին ԼՂԻՄ-ի հողերի մասին արդեն ոչ ոք չի խոսում, բոլորն էլ հասկանում են, որ այդ տարածքները երբեք չեն վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ: Իսկ նախկին ԼՂԻՄ-ի շրջակա տարածքների ճակատագիրը քննարկվում է փոփոխական հաջողություններով, բայց անլուրջ են այն խոսակցությունները, թե ադրբեջանցիները կստանան տարածքները և չեն ճանաչի Ղարաբաղի կարգավիճակը:

- Ինչո՞ւ այսօր բանակցություններ չեն ընթանում հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ: Մոտեցումների հակադրությո՞ւնն է պատճառը:

- Չկա համաձայնություն, կողմերի մոտեցումները շատ հեռու են իրարից, և չկա դաշտ համաձայնության, փոխզիջման համար: Փոխզիջումը մշտապես զիջումներն են երկու կողմերից: Այս իրավիճակը նոր չէ, սա շարունակվում է մի քանի տարի: Մինսկի խումբը փաստացի զբաղվում է ոչ թե կոնֆլիկտի կարգավորմամբ, այլ փորձում է պահպանել ստատուս-քվոն և նվազեցնել բռնության մակարդակը: Որևէ մեկը չի կարող լուծել հակամարտությունը հայերի ու ադրբեջանցիների փոխարեն: Ամերիկացիները, ֆրանսիացիներն ու ռուսները կարող են միայն աջակցել, առաջարկել, օգնել, բայց եթե տարածաշրջանի ներսում (նկատի ունեմ ՀՀ-ն, ԼՂՀ-ն և Ադրբեջանը) ցանկություն չկա փոխզիջումների գնալու, ապա Մինսկի խումբը չի կարող նրանց պարտադրել, նա չունի համապատասխան գործիքներ, իսկ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում վերջին շրջանում՝ բռնության աճ, էսկալացիա, կրակի հաճախակիացում, նմանատիպ հռետորաբանություն... Չէ որ այնտեղ հիշատակվեց նաև Լապշինը: Այդ կրկեսային համարները, որ կազմակերպում է Ադրբեջանը իր երկրում՝ աշխարհի տարբեր ծայրերից բերված այդ խմբի հետ միասին:

- Նկատի ունեք «պլատֆորմը»:

- Այո, ինչ-որ մարդիկ՝ հայկական ծագումով:

- Մարդու իրավունքների մեծագույն «պաշտպանները»:

- Ես չեմ ուզում շատ կոպիտ բաներ ասել: Մարդիկ կարող են ունենալ իրենց կարծիքը, այդ թվում՝ իրենց կարծիքն ունենալու իրավունք ունեն նաև ծայրահեղ հոգեբանությամբ մարդիկ, կարող են իրենց կարծիքն արտահայտել, պարզապես դա որևէ կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ Հայաստանի հասարակական կարծիքի հետ, էլ չեմ խոսում պետության, քաղաքացիական հասարակության ու հանրային դիսկուրսի մասին: Ինչո՞ւ է դա արվում, ի՞նչ կարող է դա տալ, ինչո՞ւ են բերվում ինչ-որ մասնավոր դեմքեր, որոնք պարզապես ճանապարհորդում են, ինչո՞ւ են տրվում ահա այսպիսի հարցեր, ի՞նչ օգուտ կարող է սա տալ: Այս ամենը թվարկում եմ ոչ թե հերթական անգամ բոլոր այդ նախաձեռնությունները քննադատելու նպատակով, այլ ցույց տալու, որ որևէ պատրաստակամություն չկա հակամարտությունը կարգավորելու: Այդ ամենը արվում է պետական մակարդակով: Ուստի Մինսկի խումբը ձգտում է գոնե պահպանել ստատուս-քվոն, և երբ Լավրովին հարցնում են՝ ի՞նչ կլինի, եթե այդ ստատուս-քվոն ուղարկենք գրողի ծոցը, Լավրովն ասում է՝ չեք կարող դա անել:

- Այսօր մամուլում զուգահեռներ են անցկացնում շփման գծում ներկայումս տիրող վիճակի և 2016 թ. մինչապրիլյան շրջանի հետ, և նշվում է, որ այս իրավիճակը կարող է հանգեցնել նմանատիպ էսկալացիայի: Ի՞նչ կասեք այդ հավանականության մասին:

- Կարծում եմ՝ դա հնարավոր է: Իհարկե, չեմ ասում, թե դա պարտադիր կլինի, բայց իրադրության զարգացման ողջ տրամաբանությունը ցույց է տալիս, որ էսկալացիաները հնարավոր են: Ավելին, դրանք ոչ միայն հնարավոր են, այլև դրանց հավանականությունը շատ մեծ է: Այլ հարց է, թե ինչ աստիճանի կամ չափի կլինեն այդ էսկալացիաները կամ ինչպես դրանք տեղի կունենան: Բայց ես այսպիսի մի դատողություն ունեմ, որը հաճախ եմ ասել լրագրողների հետ զրույցներում. Ադրբեջանը կրակելուց բացի որևէ այլ միջոց չունի իրավիճակի վրա ազդելու համար: Եթե Ադրբեջանը այժմ դադարի կրակել, լայն իմաստով կրակել՝ էսկալացիա, դիվերսիոն գործողություններ և այլն, ապա բոլորը կմոռանան Ղարաբաղի մասին: Աշխարհի դարդերն առանց այդ էլ շատ են՝ սկսած Սիրիայից մինչև Իրաք, Եմեն ու ռուս-ամերիկյան հարաբերություններ: Ղարաբաղում չեն կրակում, փառք Աստծո. այդպես են մտածելու: Իսկ այդ իրավիճակը փոխելու համար Ադրբեջանը ստիպված է կրակել, դա ռացիոնալ անհրաժեշտություն է իր համար:

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Չեմ բացառում, որ հերթական Օրեշնիկը ընկնի Բայրաքթարի գործարանի վրա. Ավետիք Չալաբյան 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք էԵվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնելՏարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ինՄենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա ՍողոմոնյանՀայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործովՀունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` ԲուդապեշտԱրդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամինԵրկրաշարժ՝ Թուրքիայում«Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. ՊուտինՍասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. ShamshyanՈրքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանինԻսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում ԼիբանանումՋուր չի լինելու Երևանում և մարզերումՎաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներինՓաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե»Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ ԱսրյանԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան
Ամենադիտված