ԱՄՆ հատուկ ծառայությունները սկսել են զբաղվել Թրամփով
ԱշխարհԱՄՆ հատուկ ծառայությունները ուսումնասիրում են, թե որքանով է հավանական, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կաշառված լինի Մոսկվայից: Այս մասին հայտնում է McClatchyDC լրատվական կայքը` վկայակոչելով սեփական լավատեղյակ աղբյուրներին:
Ավելի վաղ Թրամփի` ռուսների կողմից ֆինանսավորված լինելու մասին վարկածին առնչվող անանուն զեկույց հրապարակվել էր BuzzFeed-ի կողմից, ինչը հերքվել էր եւ պաշտոնական Մոսկվայի կողմից, եւ Թրամփի: Ավելին, վերջինս նշել էր, որ կպատժի տվյալ լրատվամիջոցին: Սակայն McClatchyDC-ն հայտարարում է, որ ներկայումս հատուկ ծառայությունների փորձագետները ուսումնասիրում էին համանման «դոսիեն» դեռեւս դրա մասին լուրերի շրջանառվելուց ամիսներ առաջ:
Հայտնի է նաեւ, որ հետաքննությունը վարում են Հետաքննությունների Դաշնային բյուրոն, ԿՀՎ-ն, Ազգային անվտանգության գործակալությունը, Ֆինանսների եւ Արդարադատության նախարարությունները եւ Հետախուզական ծառայությունը` համատեղ: