Կարեն Վարդանյանը Սյունիքի 192 նպաստառու բազմազավակ ընտանիքի հատկացրել է 96 մլն. դրամ աջակցություն
ՔաղաքականությունՍյունիքի մարզում հաշվառված է 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող նպաստառու 192 ընտանիք: Բարերար Կարեն Վարդանյանը մարտի 8-ի առթիվ հերթական բարեգործական ծրագիրն իրականացրել է Սյունիքի մարզում և բոլոր 192 ընտանիքներին հատկացրել 500 հազարական դրամ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 96 մլն դրամ: