Վարչապետը անդրադարձել է Արցախում իրադրության որոշակի լարմանը
ՔաղաքականությունԱյսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելը խոսեց վերջին օրերին նկատվող սահմանային լարվածությունից:
«Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ»,- ասաց նա:
Նա նշեց, որ այս պահին ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնա, քանի որ Արցախի իշխանությունների և միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ: «Այսինքն՝ այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- հավելեց նա: