Նոր որոշում. Ադրբեջանից բռնագաղթած 254 ընտանիքներ բնակարանների գնման վկայականներ կստանան մարզերում
ՔաղաքականությունԿառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ի նիստում որոշեց բնակարանների գնման վկայականներ տրամադրել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված եւ ժամանակավոր կացարաններում ապրողներին, որոնք բնակվում են մարզերում:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, 2020-ին այս գործընթացն առաջին անգամ իրականացվեց Երեւանում. «Մենք 2021-ի տաևրեվերջին ավարտեցինք Երեւանում եւ վերադառնում ենք մարզեր: Այս տարի բյուջեում այս գործընթացի համար ունենք նախատեսված 1,4 միլիարդ դրամ. 254 ընտանիքի է այս որոշումն առնչվում: Բնակարանի գնման վկայականը տրվելու է այն մարզում, որտեղ նրանք հաշվառված են, այսինն պետք է բնակարան գնի այդ մարզում»,-ասաց նախարարը:
Ավելին՝ այստեղ