Լավրով-Կուլեբա հանդիպումն ավարտվել է․ մանրամասներ
ԱշխարհԱնթալիայում ավարտվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները Ուկրաինայի և Թուրքիայի իր գործընկերներ Դմիտրի Կուլեբայի և Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այն տևել են 90 րոպե։
Հանդիպումը կայացել է դիվանագիտական ֆորումի շրջանակում։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կուլեբան ասել է, որ Լավրովի հետ բանակցությունները բարդ են եղել։ Նրա խոսքով՝ իրենք քննարկել են հումանիտար միջանցքների բացման եւ Ուկրաինայի տարածքում կրակի դադարեցման հարցը։
Կուլեբան նշել է, որ կողմերին դեռ չի հաջողվել համաձայնության գալ հրադադարի շուրջ։