Հունգարիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել
ԱշխարհՀունգարիայի նոր նախագահ է ընտրվել 44-ամյա Կատալին Նովակը, որն այս պաշտոնում կփոխարինի Յանոշ Ադերին։ Հինգշաբթի նրա թեկնածությանը կողմ է քվեարկել երկրի խորհրդարանի անդամների երկու երրորդը։
Նովակը դարձել է պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է Հունգարիայի նախագահի պաշտոնը։ Նախքան այս նա եղել է ընտանեկան հարցերով նախարար, գրում է ՏԱՍՍ-ը: