Աբխազիան և Լուգանսկը դիվանագիտական հարաբերություններ կսկսեն
ԱշխարհԱբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետ, իսկ այժմ նախապատրաստվում է երկու հանրապետությունների բարեկամության ու համագործակցության պայմանագրի նախագիծ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«2022 թվականի մարտի 10-ին Աբխազիայի Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին նոտաների փոխանակման միջոցով: Ներկայումս պատրաստվում է բարեկամության և համագործակցության միջպետական պայմանագրի նախագիծ, որը հիմք կհանդիսանա Աբխազիայի Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետագա իրավական դաշտի ձևավորման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։