Բայդեն. «Պուտինն Ուկրաինայում երբեք հաղթանակ չի ունենա»
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վճռականություն է հայտնել ռուսական ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունը շարունակելու հարցում եւ ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «երբեք-երբեք» գերազանցություն չի ունենա այդ երկրում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
«Ուկրաինայում երբեք-երբեք Պուտինը հաղթանակ չի ունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի հետ Սպիտակ տանը կայանալիք բանակցություններից առաջ։
«Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները եւ ամբողջ աշխարհի ժողովուրդները կշարունակեն աջակցել ուկրաինացի ժողովրդին, որը պաշտպանում է իր երկիրը»,- ընդգծել է Բայդենը։
Ավելին՝ այստեղ