Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին
LifeՔիչ առաջ Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրեց, որ «Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը Վանաձորից:
«Իմ երգերն ուղևորություն են դեպի իմ ներաշխարհ, իմ հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իմ տունն է, որից երբեք չեմ կարող հրաժարվել: Անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել». Ռոզա Լին
Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունանա մարտի 19-ին»: