Ավտովթար Երևանում․ տուժածներ չկան
ՀասարակությունShamshyan.com-ը հայտնում է, ոև երեկ՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում բախվել են Լուսինե Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի և Նարեկ Սողոմոնյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ինգա Գալստյանն ու կրտսեր պարեկ Սամվել Դավթյանը։