Օր 18. վերջին ժամերին տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները
ԱշխարհՌուսաստանի զինված ուժերն ազատ են արձակել մոտ 300 քաղաքացու, որոնք ազգայնականների կողմից պատանդ էին պահվել ուկրաինական Նիկոլսկոյե գյուղի մենաստանում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ТАСС
***
Հումանիտար միջանցքների շնորհիվ շաբաթ օրը՝ մարտի 12-ին, հաջողվել է դուրս բերել 12 729 մարդու, իսկ Մարիուպոլի մարդասիրական բեռը պետք է լինի վաղը կեսօրին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ժամը 02։35-ի տեսաուղերձում:
***
PayPal վճարային համակարգը հայտարարել է, որ մարտի 18-ին կարգելափակվեն ռուսաստանցիների բոլոր էլեկտրոնային դրամապանակները:
***
Թրամփը համարում է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել:
***
Ֆրանսիայի նախագահի խորհրդականի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը դեռ մտադիր չէ դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, գրում է Der Spiegel-ը:
***
Կրամատորսկի բնակիչները հայտնում են Մելովայա լեռան տարածքում գտնվող ռազմական օդանավակայանին հարվածելու մասին :
***
Իսրայելական հետախուզությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Բրեստում ռազմական կոնտինգենտ է ստեղծում:
***
Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության նոր փաթեթը ներառում է հակատանկային և հակաօդային համակարգեր, ինչպես նաև փոքր զենքեր․ Reuters
***
Ավելին՝ այստեղ