Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնի ՆԱՏՕ-ի հետ մարտի վերջում
ԱշխարհՎրաստան-ՆԱՏՕ բանակային զորավարժությունները տեղի կունենան մարտի 20-25-ը: Այդ մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:
Ինչպես ընդգծում են գերատեսչությունում, մանեւրները ենթադրում են համակարգչային, ոչ թե դաշտային վարժանքներ: Դրանց նպատակն է գործողությունները պլանավորելու կարողությունների զարգացումն ու փորձի փոխանակումը:
Միջազգային զորավարժություններին կմասնակցեն միության 23 անդամ երկրների եւ դաշնակիցների ներկայացուցիչները: Դրանք տեղի կունենան Կրցանիսիում՝ Վրաստան-ՆԱՏՕ վարժանքների եւ գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) տարածքում:
Ավելին՝ այստեղ