Զելենսկին ելույթ չի ունենա ԵԽԽՎ նիստում
ԱշխարհԵԽԽՎ արտահերթ նիստի ժամանակ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա ելույթ ունենալ, նրա փոխարեն ելույթ կունենա Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը։
Մարտի 14-15-ը Ստրասբուրգում տեղի է ունենում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) արտակարգ նիստ՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ։ ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստի օրակարգում ներառված է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետեւանքների հարցը։
«Նախագահ Զելենսկին չի կարողանա խոսել այսօրվա նիստի ժամանակ՝ չնախատեսված հանգամանքների պատճառով, նրա փոխարեն տեսահոլովակով խոսելու է վարչապետ Դենիս Շմիհալը»,- ասել է Քոքսը երկուշաբթի նիստի բացման ժամանակ։