Հայերեն


«Սասնա Ծռերը» շարքային հանցագործներ են․ Իսագուլյան

Քաղաքականություն

«Անկախ նրանից, թե այսօր ով ինչ է ասում, ինչ է գրում, պետք է ընդունել մի շատ պարզ ճշմարտություն. Նախորդ ամսի 17-ին տեղի ունեցավ ծանր հանցագործություն: Զինված խումբը հարձակվեց ՊՊԾ գնդի վրա, գրավեց գունդը, պատանդ վերցրեց նախ՝ ոստիկաններին, հետո՝ բժիշկներին, ու զոնհվեցին 3 ոստիկան: Զինյալ խմբից որևէ զոհ չունեցանք: «Սասնա ծռերի» քայլը ՀՀ-ի համար որևէ դրական արդյունք չտվեց»,- այսօրվա ասուլիսին հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» միակ նպատակն իշխանությունը վերցնելն էր. ««Սասնա ծռերը» կանխատեսել էին այս ամենը ու իրենց գործողությունների համար պատրաստել հաջորդ քայլը: Իհարկե, իրենց առաջին փուլի գործողությունները հիմնականում ձախողվեցին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 31-ից 7-ը կյանքում զենք չէին բռնել, և նրանցից շատերը տեղյակ չեն եղել, թե գիշերն ինչ գործողություն է կատարվելու, գրոհը զինված զորամասի վրա ենթադրում էր դիմադրություն, առաջին զոհերը հենց նրանք էին դառնալու: Այսինքն՝ նախատեսված էր, որ լինելու են զոհեր, և այդ զոհերի արյունը կշահարկեին ու մեծ մասսաներ կհանեին Երևանի փողոցներ: Նրանց այս պլանը չհաջողվեց»:
Իսագուլյանն ընդգծեց. «Նրանք, ում մենք համարում ենք «Սասնա ծռեր», պարզվում է՝ շարքային հանցագործներ են, որոնք 3-4 ժամ թույլ չեն տվել, որ վիրավոր մարդուն ցուցաբերվի բժշկական օգնություն. գնդապետը մահացել է: 3-4 ժամ նրան քարշ են տվել սենյակից սենյակ»: Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանն ասել էր, որ նման տեղեկությունները բացարձակապես սուտ են. «Այդպիսի որևէ փաստ չկա: Ամեն ինչ արվել է: Անմիջապես շտապօգնություն է կանչվել»:
Գ. Իսագուլյանն այն կարծիքին է, որ «Սասնա ծռերը» ղեկավարվել են դրսից և ունեն պլան Բ, որը չգիտի՝ կիրագործվի՞, թե՞ ոչ. «Ու ոչ միայն դրսի հայկական շրջանակների կողմից են ղեկավարվել, այլ նաև՝ արտերկրից: Պրոպագանդիստական աշխատանքը նույնպես ղեկավարվում է ինչ-որ կենտրոնից, որը որևէ կապ չունի մեր հասարակության ոչ սոցիալական, ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական շահերի հետ»:

© «168 ժամ»

Ի՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայողՄեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունՆարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարԴեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան Hermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբՀայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանըՀամայնքներում արտադրությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ենք տեսնում. Նարեկ Կարապետյան «Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետ«Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին ՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ ԿարապետյանՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըՀայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան Լիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացումԻնչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովՄրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»
Ամենադիտված