Արցախն ու արցախահայությունն այսօր մեր բոլորի կարիքն ունեն. Արթուր Վանեցյան
ՔաղաքականությունԱրթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ավարտվեց աշխատանքային այցս Արցախ։ Դժվար է առանց էմոցիաների ամփոփել այն։ Վիրավոր Արցախն այսօր լրջագույն փորձությունների մեջ է․ անվտանգային խնդիրներին, ամենօրյա ռեժիմով եկող սպառնալիքներին, քաղաքական չլուծված հարցերին ավելացել է նաև հումանիտար աղետը, որի միջոցով թշնամին փորձում է հոգեբանական ճնշման ենթարկել Արցախում ապրող մեր հայրենակիցներին։
Ստեփանակերտում իմ ունեցած մի շարք հանդիպումների առանցքում հենց այս հարցերն էին՝ սոցիալական ու հումանիտար խնդիրներից մինչև ռազմական և անվտանգային մարտահրավերներ։ Խնդիրներն իսկապես շատ են, և ամեն հաջորդ այցիս ժամանակ ցավով արձանագրում եմ, որ դրանք ավելի են շատանում։ Այս ամենի հետ կապված քննարկումներ ունեցա, կարծիքներ փոխանակեցի արցախցի գործընկերներիս հետ, տեղում ծանոթացա հանրությանը հուզող հարցերին։