Հայերեն

Ամբողջ իրականությունը Արգամ Աբրահամյանի առանձնատան վաճառքի վերաբերյալ

Քաղաքականություն
Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Քանի որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և ՀՀ գլխավոր դատախազությունը վստահորդիս՝ Արգամ Աբրահամյանի առանձնատան հետ կապված իրենց հայտարարություններն ու պարզաբանումներն արդեն իսկ ներկայացրեցին, ուստի որպես Արգամ Աբրահամյանի ներկայացուցիչ, ներկայացնեմ մեր դիրքորոշումը։
Այսպես, Արգամ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող առանձնատան նկատմամբ քննիչի գրության հիման վրա կադաստրի կոմիտեում սահմանափակում էր կիրառվել, որի պատճառով Արգամ Աբրահամյանը երկարատև զրկված էր իր սեփականությունն անարգել տնօրինելու իրավունքից, որպիսի իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ։
Արգամ Աբրահամյանի սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով բողոք ենք ներկայացրել դատարան և դատարանն իրավացիորեն գտնելով, որ բողոքը հիմնավոր է, այն բավարարել է՝ քննիչին պարտավորեցնելով վերացնել Արգամ Աբրահամյանի իրավունքների խախտումները։
Արդյո՞ք եթե դատախազը դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, ապա դատարանի որոշման ի կատար ածումը պետք է կասեցվեր։
Իհարկե՝ ՈՉ։
Ընդհակառակը՝ քննիչը պարտավոր էր ԱՆՀԱՊԱՂ վերացնել Արգամ Աբրահամյանի իրավունքի՝ արդեն իսկ երկարատև խախտումը, քանզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով շատ հստակ սահմանված է, որ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԻՑ:
Իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր ենթակա է կատարման ցանկացած պաշտոնատար անձի կողմից: Ավելին, այն դիտավորյալ չկատարելը նույնիսկ քրեական պատասխանատվություն է առաջացնում։
Ինչ վերաբերում է ՀՀ դատախազության այն պարզաբանմանը, որ վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո այդ դատական ակտի ի կատար ածումը պետք է կասեցվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, ապա հարկ է հատուկ ընդգծել, որ այդ նորմը սահմանված է հետևյալ կերպ․ «Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը»։
Այսինքն, որպեսզի սույն դեպքում դատախազի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելը կասեցներ առաջին ատյանի դատարանի որոշման ի կատար ածումը, ապա դա հատուկ պետք է նախատեսված լիներ օրենսգրքով, որպիսի որևէ նորմ օրենսգրքում չի նախատեսվել, ինչի մասին քաջատեղյակ է նաև դատախազությունը, հակառակ դեպքում այդ նորմը կվկայակոչեր իր պարզաբանման մեջ։
Իսկ ինչ վերաբերում է դատախազության պարզաբանման այն հատվածին, թե վերջին տարիներին ձևավորվել է կայուն պրակտիկա, ըստ որի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոք տանելը կասեցնում է դրանց կատարումը, մինչև վերադաս դատարանի կողմից որոշման կայացումը, ապա հարկ է նշել, որ որևէ անօրինական պրակտիկա չի կարող արդարացնել օրենքի սխալ կիրառումն ու անձի սահմանադրական իրավունքների խախտումները։
Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրովԻշխանությունների գրած Սահմանադրությունն օգտագործվելու է միայն ի շահ Ադրբեջանի. Արամ Պետրոսյան
Ամենադիտված