Հերթական հայ պայմանագրային զինվորն է զոհվել Ուկրաինայում
ՀասարակությունՈւկրաինայում գործողության ընթացքում զոհվել է ռուս պայմանագրային զինծառայող Դավիթ Հարությունյանը: Այս մասին հայտնում է infpol.ru-ն՝ հղում անելով «Кяхта-инфо.24/7»-ին։ Նշվում է, որ Դավիթ Հարությունյանը ծնվել է 2003 թվականի մարտի 8-ին Բուրյաթիայի Քյահտա քաղաքում:
Երդումից հետո նա պայմանագիր է կնքել զինվորական ծառայություն անցնելու մասին։ Ըստ կայքի՝ մարտի 1-ին շարքային Հարությունյանը խնդիր է ստացել գումարտակա-տակտիկական խմբի շարասյան կազմում: Բնակավայրի անցնելիս շարասյունը հայտնվել է հակառակորդի հրետանու գնդակոծության տակ, ինչի հետևանքով ինքնագնաց հրետանային կայանքը խոցվել է և կորցրել ընթացքը: