Ղարաբաղյան երրորդ պատերազմի հավանականությունը
ՔաղաքականությունԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, «ԼՐԱԳԻՐ»
Ադրբեջանը երբեւէ չի մտածել «մեն-մենակ» ռեժիմով Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու մասին, հույս դնելով ինչ որ դաշինքի հետ համագործակցության վրա, երբ մի շարք պետություններ շահագրգռվածություն կցուցաբերեին Հայաստանի շրջափակման, պարտության մատնելու կամ լուրջ վնասներ հասցնելու հարցում:
Այս գաղափարն առաջացել է ղարաբաղյան հակամարտության ծագումից անմիջապես հետո: Հետաքրքիր է, որ առաջին պետությունը, որը Ադրբեջանը դիտարկում էր որպես հնարավոր գործընկեր Հայաստանին կապիտուլյացիա հարկադրելու հարցում, Ռուսաստանն էր:
Ադրբեջանի համար հակահայկական ուղղությամբ Ռուսաստանի հետ գործընկերությունը կամ համագործակցությունը ճիշտ ճանապարհ էր թվում, եւ դա 1988-1992 թթ. հանգեցրեց նկատելի հաջողության, երբ Ռուսաստանի զինված ուժերը երկու անգամ հանդես եկան Ադրբեջանի կողմից:
Շարունակությունը՝ կայքում