ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել ոչ թե Բայդենի, այլ նրա հանգուցյալ հոր դեմ. Սպիտակ տան խոսնակ
ԱշխարհՍպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, մեկնաբանելով ՌԴ-ի նոր պատժամիջոցներն ընդդեմ ԱՄՆ նախագահի, հումորով նշել է, որ իրականում դրանց թիրախում հայտնվել է գործող նախագահի հանգուցյալ հայրը:
Ինչպես գրում է businessinsider.com-ը, խոսնակը մանրամասնել է, որ գործող նախագահն իրականում Ջո Բայդեն կրտսեր է, իսկ Ջո Բայդենը նրա հանգուցյալ հայրն է:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի խումբ ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ Փսակիի, պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դեմ: Մինչդեռ ՌԴ ԱԳՆ պաշտոնական փաստաթղթում ԱՄՆ նախագահի անվան մեջ բացակայում է «կրտսեր» մասնիկը:
Ավելին՝ այստեղ