«Արսենալ» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
ՍպորտՖուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» մարտի 16-ին կընդունի «Լիվերպուլին»։ Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հյուրերին։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․90 գործակցով։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած «Արսենալի» հաղթանակի գործակիցը 3․90 է, ոչ ոքի արդյունքինը՝ 3․80։
«Արսենալ» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 00։15-ին։
«Լիվերպուլը» 28 խաղից հետո 66 միավորով երկրորդն է, «Արսենալը» 26 խաղում վաստակել է 51 միավոր եւ չորրորդն է։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ 2։0 հաշվով հաղթել է «Լիվերպուլը»։ Անգլիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Լիվերպուլը» տանը առավելության է հասել 4։0 հաշվով։