Պուտինի էմոցիոնալ վիճակը նորմալ է՝ չնայած անկանոն աշխատանքային օրվան․ Պեսկով
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հուզական վիճակը նորմալ է, չնայած ծայրահեղ անկանոն աշխատանքային օրվան, լրագրողներին վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահի աշխատանքային օրը, բառի լիարժեք իմաստով, անկանոն, ծայրահեղ անկանոն աշխատանքային օր է։ Չկա ֆիքսված ժամ, ամեն դեպքում՝ առավոտից մինչև ուշ գիշեր»,-նշել է Պեսկովը։