Իսլամական պետության պարագլուխների մեծ մասը ոչնչացված է
ԱշխարհՎերջին 3 ամիսների ընթացքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրամանատարների մեծ մասն սպանվել է Մոսուլում` կառավարական զորքերի հետ բախումների ժամանակ: Այս մասին հայտարարել է Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավար աբդել Հանի ալ-Ասադին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրաքյան զորքերը լիակատար վերահսկողություն են սահմանել արևելյան Մոսուլի վրա: Ասադիի խոսքերով` արևմտյան հատվածն ազատագրելը ևս նույնքան հեշտ կլինի, որքան արևելյանը և դա կլինի մոտ ապագայում: