Քաղաքագետը պատմել է Փաշինյանի ծրագրերի փոփոխության մասին
Քաղաքականությունlenta.ru-ն գրում է, որ աշխատանքային այցով Փարիզ այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք, մասնավորապես, քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը։
Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովը, որին մասնակցել են, և վստահություն հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը։
«Հիմա Մոսկվան բախվում է հզոր տնտեսական և քաղաքական շրջափակման կապված Ուկրաինայում գործողության հետ։ Այդ իրավիճակում Ռուսաստանին, առավել քան երբևէ պետք է իր մի քանի դաշնակիցների, ինչպիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ անվանել է իրեն, քաղաքական աջակցությունը։ Սակայն Մոսկվայի համար նման ծանր պահին Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Ֆրանսիա»,- մեկնաբանել է փորձագետ Միխայիլ Զախարովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցը։
Քաղաքագետը հիշեցրել է Փաշինյանի հրավերը Մոսկվա: «Հետաքրքիր է, որ Փաշինյանին իրականում սպասում էին ոչ թե Ելիսեյան պալատում, այլ Կրեմլում, որտեղ դեռևս ուկրաինական իրադարձություններից առաջ Վլադիմիր Պուտինն անձամբ էր հրավիրել Հայաստանի վարչապետին,- ասել է նա,- սակայն Ուկրաինայի իրադարձությունները և դրան հաջորդած Մոսկվայի միջազգային մեկուսացումը և պատժամիջոցների կիրառումը կտրուկ փոխել են Հայաստանի ղեկավարության ծրագրերը։ Ըստ ամենայնի, Փաշինյանը, ի դեպ, նա այս տարի ՀԱՊԿ նախագահն է, որոշել է, որ հիմա Ռուսաստանի հետ քաղաքական դաշինքների ժամանակը չէ, և կտրուկ հեռացել է իր դաշնակցից»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը